Աքարը հանդիպել է Քաթարի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Մուհամմեդ ալ-Աթիյայի հետ

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Քաթարի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Խալիդ բին Մուհամմեդ ալ-Աթիյայի հետ։

1743373
Աքարը հանդիպել է Քաթարի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Մուհամմեդ ալ-Աթիյայի հետ

Աքարը բանակցություններ է վարել Քաթարի մայրաքաղաք Դոհայում, ուր մեկնել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի նախապատրաստման շրջանակներում։

Աքար-էլ Աթիյեի հանդիպմանը, որտեղ մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության, անվտանգության եւ պաշտպանության արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ, կամք է արտահայտվել ռազմական ուսուցման փոխադարձ համագործակցությունն ավելացնելու վերաբերյալ։

Հուլուսի Աքարն այցելել է նաեւ Քաթարում տեղակայված թուրք զինվորականներին։

Ելույթ ունենալով այստեղ՝ նախարար Աքարը հայտարարել է, որ ուշադիր հետեւում են թուրքական միության հաջող աշխատանքին ու շարունակեց․

«Մենք ուրախ եւ հպարտ ենք ձեր ձեռքբերումներով: Հավատում ենք, որ ձեր գործունեությունը կշարունակվի նույն լրջությամբ, անկեղծությամբ եւ հաջողությամբ գալիք շրջանում»։

Ընդգծելով համատեղ զորավարժությունների կարեւորությունը ինչպես Քաթարում, այնպես էլ Թուրքիայում համատեղ աշխատելու համար՝ Աքարն ասեց.

«Այն աշխատանքը, որ մենք այստեղ անում ենք Քաթարի հետ, ուղղված է ոչ թե երրորդ երկրների դեմ, այլ մեր երկրներին, ազգերին ու իրավունքների պաշտպանությանը ու մեր զսպող ուժը առավելագույնի հասցնելու համար»:



Այս թեմայով լուրեր