Չավուշօղլուն կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը
ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։
1740246
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը կքննարկվեն եվրատլանտյան տարածաշրջանի զարգացումները եւ ՆԱՏՕ-ի օրակարգի առաջնահերթ խնդիրները 2022 թվականին Մադրիդի առաջնորդների գագաթնաժողովին նախորդող գործընթացում։
Նախարար Չավուշօղլուն հանդիպման կապակցությամբ երկկողմ հանդիպումներ կունենա նաեւ իր որոշ գործընկերների հետ։
Այս թեմայով լուրեր
Հաքան Ֆիդանը այցելեց Նիդեռլանդներ
Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։