Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է շարունակի զգուշավոր գործել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակի դեմ ու ասեց․

1737323
Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

«Մեր դպրոցներում կրթությունը շարունակվում է: Աշխատատեղերն աշխատում են: Մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, որպեսզի շարունակենք օգտվել մեր ունեցած հնարավորություններից: Եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ խորհուրդ ենք տալիս չպատվաստվածներին կամ պատվաստանյութը բացակայողներին դիմեն առողջապահության հաստատություններին որքան հնարավոր է շուտ»:

Էրդողանը հայտարարություններ է արել մայրաքաղաք Անկարայում կայացած նախագահական կաբինետի նիստից հետո։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շատ լավ տեղում է Covid-19-ի դեմ պայքարում բոլոր հարցերում՝ առողջապահական ծառայություններից մինչեւ պատվաստանյութեր։

Նախագահը ասել է, նաեւ, որ Պեկինից Լոնդոն ձգվող ճանապարհները, կամուրջները, օդանավակայանները, երկաթուղիները եւ ամենաուժեղ լոգիստիկ ենթակառուցվածքը պատկանում են Թուրքիային ու շարունակեց․

«Կառուցել-գործել-փոխանցել մոդելի շնորհիվ, որն աշխարհը մեզանից օրինակ է վերցնում, մեր ընթացիկ խոշոր նախագծերը չեն ծանրաբեռնում պետական ​​ֆինանսները, մեր պաշտպանական արդյունաբերությունը վերածվում է մեր երկրի ամենակարեւոր եկամտի կետերից մեկի»։

Նախագահը հայտարարել է, որ իրենք գիշեր-ցերեկ շարունակում են պայքարել Թուրքիայի ընդլայնման ու հզորացման համար։

 



Այս թեմայով լուրեր