Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել, Թուրքական հանձնաժողովի գագաթնաժողովում

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարերային աղետների վերաբերյալ ասեց։

1733305
Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել, Թուրքական հանձնաժողովի գագաթնաժողովում

«Որպես Թուրքիա՝ մենք առաջարկում ենք ստեղծել «Թուրքական պետությունների քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»՝ համատեղ գործելու համար»։

Ստամբուլի Ժողովրդավարության եւ ազատությունների կղզում մեկնարկել է Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը, որը հյուրընկալել է նախագահ Էրդողանը։

Այստեղ իր ելույթում Էրդողանը անդրադարնալով ահաբեկչության դեմ պայքարին ասեց․

«Վճռական ենք շարունակելու մեր պայքարը ահաբեկչության բոլոր տեսակների դեմ, հատկապես այնպիսի չար կենտրոնների դեմ, ինչպիսիք են ՊԿԿ-ՅՊԳ-ն ԴԵԱՇ-ը եւ ՖԵԹՕ-ն։ Մենք պետք է մեծացնենք մեր համագործակցությունն այս հարցում»։

Բնական աղետների դեմ պայքարելու համար իսկ Նախագահն ասել է հետեւյալը․

«Կանաչ աճի համար միասին պետք է ստորագրենք համատեղ նախագծեր։ Որպես Թուրքիա՝ մենք առաջարկում ենք ստեղծել «Թուրքական պետությունների քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»՝ համատեղ գործելու համար»։

Նախագահ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը թուրքական աշխարհի անբաժանելի մասն է։

«Ես ապավինում եմ ձեր արժեքավոր աջակցությանը՝ մեղմելու այն մեկուսացումը եւ էմբարգոն, որին ենթարկվում են Կիպրոսի թուրքերը, որոնք թուրքական աշխարհի անբաժանելի մասն են։ Պետք է միասնաբար գործենք իսլամի եւ այլատյացության թշնամության դեմ։ Մենք անկեղծորեն հույս ունենք առաջիկայում մեր շարքերում տեսնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որպեսզի մեր ընտանեկան պատկերն էլ ավելի հարստանա»։

Իր ելույթում Էրդողանը հայտարարել է նաեւ, որ 4 տարի Թուրքիայում հաջողությամբ անցկացվող TEKNOFEST-ը հաջորդ տարի կանցկացվի Ադրբեջանում։

Գագաթնաժողովում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է հետեւյալը.

«Իմ եղբայրը (նախագահ Էրդողանը) ցույց տվեց, որ Ադրբեջանն աշխարհում մենակ չէ, եւ որ Թուրքիան միշտ կկանգնի նրա կողքին: Այսօր մենք ընդհանուր տեսլական ունենք թյուրքական աշխարհի երկրների միջեւ: Այս ընդհանուր տեսլականը պետք է կառուցվի ամուր հիմքի վրա։»

Ադրբեջանի Նախագահ Ալիեւ․

«Զանգեզուրի միջանցքը կմիացնի թուրքական աշխարհը եւ կկապի մեզ Եվրոպային»։

Ադրբեջանի նախագահ Ալիևը, Ղազախստանի նախագահ Քասըմ Կոմերթ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Կապարովը, Ուզբեկստանի նախագահ Շեւքեթ Միրզիյոևը եւ դիտորդ երկրի վարչապետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մասնակցում են «Կանաչ տեխնոլոգիաները եւ խելացի քաղաքները թվային դարաշրջանում» թեմայով գագաթնաժողովին։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդիմուհամեդովը նույնպես ներկայացնում է Թուրքմենստանը, որն առաջին անգամ դիտորդ անդամի կարգավիճակով միացել է խորհրդին։

 



Այս թեմայով լուրեր