Նախագահ Էրդողանը այցելեց Ադրբեջան

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելաց Զանգիլանի Աղալի գյուղում գյուղում պաշտոնական արարողությամբ դիմավորվել է նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

1725360
Նախագահ Էրդողանը այցելեց Ադրբեջան

Ալիեւի հետ Ֆուզուլիի միջազգային օդանավակայանի բացման ժապավենը կտրելուց եւ ստուգելուց հետո Էրդողանը մասնակցել է Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշա եւ  Ահմեդբեյլի-Հորադիզ-Մինչիվան-Աղբենդ մայրուղու շինարարության եւ Զանգիլանի խելացի գյուղատնտեսական ճամբարի հիմնարկեքի արարողությանը։

Այնուհետեւ տեղի է ունեցել Աղալի գյուղ մեկնած Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Նախագահ Էրդողանն ու Ալիեւը արարողության տարածքում իրենց տեղը անցնելուց հետո, հնչեցին երկու երկրների պետական ​​օրհներգերը։

Ալիեւի հետ շքերթի պահակախումբը հսկող Նախագահ Էրդողանը, ողջունել է զինվորներին։

Ողջույնից հետո Էրդողանն ու Ալիեւը առանձնազրույց են ունեցել, եւ սկսվել են պատվիրակությունների միջեւ բանակցությունները։

Արարողությանը ներկա էին նաեւ շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրում, արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, նախագահականի հանրության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը եւ նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ու Ադրբեջանի նախարարները։

 



Այս թեմայով լուրեր