Չավուշօղլուն շնորհավորել է իր ավստրիացի պաշտոնակից Լինհարթին

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն զանգահարեով Ավստրիայի արտգործնախարար Մայքլ Լինհարթին շնորհավորել է նոր պաշտոնի համար։

1724572
Չավուշօղլուն շնորհավորել է իր ավստրիացի պաշտոնակից Լինհարթին

Արտաքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Չավուշօղլուն շնորհավորական հեռախոսազրույց է ունեցել Լինհարթի հետ։

Ավստրիայում նախկին վարչապետ Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել հոկտեմբերի 9-ին՝ իր դեմ սկսված կոռուպցիոն հետաքննության պատճառով։

Հոկտեմբերի 11-ին երկրում տեղի ունեցած արարողության ժամանակ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը երդվել է որպես Ավստրիայի նոր վարչապետ, իսկ Շալենբերգի ազատած աթոռը փոխարինել է ծագումով թուրք փորձառու դիվանագետ Լինհարթը։



Այս թեմայով լուրեր