Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սիրիայից Թուրքիա կատարված ահաբեկչական գործողությունների առնչությամբ, ասաց.

1718132
Նախարարների ժողովից հետո ելույթ է ունեցել Նախագահ Էրդողանը

«Մենք այլեւս Սիրիայից մեր երկրի դեմ ահաբեկչությունների աղբյուր հանդիսացող որոշ տեղերի համար համբերություն չունենք»:

Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում Նախագահի կաբինետի հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:

Նախագահ Էրդողանը ասեց․

««Եփրատի վահան» գործողության մեր ոստիկանության աշխատակիցների վրա կատարված վերջին հարձակումը եւ մեր հողերի դեմ ուղղված ոտնձգություններն այլեւս բավ են: Այլեւս Սիրիայից մեր երկրի դեմ ահաբեկչությունների աղբյուր հանդիսացող որոշ տեղերի համար համբերություն չունենք։ Հաստատակամ ենք վերացնելու այդ տարածքներից բխող սպառնալիքները ՝ կա՛մ այնտեղ գործող ուժերի հետ, կա՛մ սեփական միջոցներով »:

Նախագահն իր խոսքում նաեւ հայտարարեց, որ այս տարի համոզման միջոցով ահաբեկչական կազմակերպության 153 անդամների ստիպել են հանձնվել:

Իր հայտարարության մեջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաեւ ասել է, որ կշարունակեն զարգացնել Թուրքիան ներդրումների, արտադրության, արտահանման եւ զբաղվածության հիման վրա ՝ անընդհատ բարելավելով ընթացիկ հաշվի մնացորդը «ավելցուկի» ուղղությամբ:

Նախագահ Էրդողանը տեղեկացրել է նաեւ, որ շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության անունը փոխվել է ՝ դառնալով շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարարություն:

Էրդողանը նաեւ ասել է, որ կստեղծվեն Կլիմայի փոփոխության նախագահությունը եւ Միգրացիայի կառավարման նախագահությունը:

 



Այս թեմայով լուրեր