Նախագահ Էրդողանը հարցազրույց է ունեցել New York Times- հետ  S -400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժելով քննադատությունը, թե Թուրքիայից Ռուսաստանից S -400 ՀՕՊ համակարգերի գնումը վնասում է ՆԱՏՕ-ի դաշինքին ասեց․

1712788
Նախագահ Էրդողանը հարցազրույց է ունեցել New York Times- հետ  S -400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ

«Եթե ամերիկացիները Թուրքիային վաճառեին Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը, մենք ստիպված չէինք լինի գնել S -400- ները»։

Ամերիկյան New York Times թերթը հրապարակել է Միացյալ Նահանգների 76-րդ Գլխավոր ասամբլեայի շաբաթվա ընթացքում Նյու Յորքում (ԱՄՆ) նախագահ Էրդողանի հետ ունեցած հարցազրույցի S-400- ների վերաբերյալ բաժինը:

Ըստ երեկվա Էրդողանի Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինի հետ կատարած երկկողմ հանդիպման մասին հրապարակված լուրերի այն հատվածի, նշվում էր, որ Էրդողանը մերժել է՝ ռուսական առաջադեմ պաշտպանական համակարգը ձեռք բերելով Արեւմուտքի հիմնական ռազմական դաշինք ՆԱՏՕ-ին խաթարելու մասին քննադատությունները։

Լուրի համաձայն՝ Նախագահ էրդողանը New York Times խմբագրության հետ կատարած հարցազրույցում Էրդողանը ասեց․ «Թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, եւ թե ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեցին զենքի մատակարարներ ընտրելու Թուրքիայի իրավունքը» ու շարունակեց․

«Մենք գնում ենք մեր սեփական զենքը»։

Էրդողանը նաեւ ասել է հետեւյալը․ «Եթե ամերիկացիները Թուրքիային վաճառեին Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը, մենք ստիպված չէինք լինի գնել S -400- ները»։

Արդյո՞ք Թուրքիայի կողմից S -400- երի գնումը արժեր ԱՄՆ-ի հետ վեճերը հարցին, Էրդողանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ դա արժեր: Մենք կարող ենք ամրապնդել մեր պաշտպանությունը, ինչպես ուզում ենք»։

Նախագահ Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները մնում են սկզբունքորեն կարեւոր,

«Թուրքիան վաղուց կապեր ունի ԱՄՆ-ի հետ: Սա պետք է պահպանել եւ ամրապնդել»։

 



Այս թեմայով լուրեր