Ավարտվել է Նախագահ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասեց․

1712395
Ավարտվել է Նախագահ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը

«Թուրքիա Ռուսաստան հարաբերությունների օրեցօր ուժեղանալը ունի մեծ օգուտ»։

Նախագահ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Սոչիում ՝ Նախագահի պաշտոնական նստավայրում:

Մամլո փակ իրականացած հանդիպումը տեւել է 2 ժամ 45 րոպե։

Նախագահ Էրդողանը հանդիպումից առաջ իրականացրած հայտարարությանը նշել է, որ Թուրքիա Ռուսաստան հարաբերությունները դրսեւորվում են շատ տարբեր ձեւերով ու առեւտրի ծավալը ներկայումս գտնվում է շատ լավ վիճակում ու շարունակեց․

«Կարծում եմ (առևտրի ծավալը) էլ ավելի լավ վիճակում կլինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել (Պուտինին) հատկապես զբոսաշրջության ոլորտում ցուցաբերած աջակցության համար »:

Ինչ վերաբերում է Մերսինի Աքքույուի ատոմակայանին, որի շինարարությունը շարունակվում է Ռուսաստանի համագործակցությամբ, Էրդողանն ասեց․

 

 

«Հաջորդ տարի  կկարողանանք բացել առաջին ստորաբաժանումը»:

Անդրադառնալով պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ ձեռնարկած քայլերին ՝ Էրդողանն ասեց.

«Մեզ համար մեծ օգուտներ կան շարունակել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ՝ օրեցօր ամրապնդվելով: Սիրիայի հետ կապված մեր համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն: Այնտեղ խաղաղությունը կախված է նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններից »:

Պուտինն իսկ ասել է հետեւյալը․

«Էրդողանի հետ մեր հանդիպումները միշտ չէ, որ հարթ են ընթանում: Այնուամենայնիվ, մեր համապատասխան հաստատություններն ու կազմակերպությունները կարող են կոնսենսուս գտնել: Թուրքիայի ներդրումները Ռուսաստանում ընդհանուր առմամբ հասել են 1,5 միլիարդ դոլարի, իսկ Ռուսաստանի ներդրումները `Թուրքիայում` 6,5 միլիարդ դոլարի: Բոլոր խոշոր նախագծերը շարունակվում են նախատեսվածի պես»։

«Ղարաբաղում մեր համագործակցությունը կարեւոր տարր է ինչպես հրադադարի ռեժիմի ձեռքբերման, այնպես էլ ապագայում ավելի ամուր խաղաղության հասնելու համար »:

Թուրքիայի հետ մեր համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է միջազգային ասպարեզում: Այստեղ ես նկատի ունեմ մեր դիրքորոշումները ինչպես Սիրիայի, այնպես էլ Լիբիայի վերաբերյալ»:

 



Այս թեմայով լուրեր