ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ

ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների (ԱՄՆ) արտգործնախարար Էնթոնի Բլինքենի հետ:

1696762
ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ

Արտաքին գործերի նախարարությունից կատարված հայտարարության համաձայն՝ Չավուշօղլուն իր գործընկեր Բլինքենի հետ հեռախոսազրույցում քննարկվել են Աֆղանստանում վերջին զարգացումները։


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակած հայտարարագրում ասեց․

«Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ: Հեռախոսազրույցում քննարկվեցին Աֆղանստանում մեր ընթացիկ համագործակցությունը եւ մեր ջանքերը` ապահովելու մեր քաղաքացիների, դաշնակիցների եւ գործընկերների անվտանգ ու կանոնավոր տարհանումը»:

Բլինքենը հայտարարություն է արել նաեւ Թվիթթերի իր էջում՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել նախարար Չավուշօղլուի հետ ու կատարել է հետեւյալ գրառումը․

«Թուրքիան ՆԱՏՕ -ի կարեւոր դաշնակիցն է եւ տարածաշրջանում անգնահատելի գործընկեր»։

 



Այս թեմայով լուրեր