Նախագահ Էրդողանը ճաշկերույթի է մասնակցել օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ նպատակ ունեն Թուրքիային սպորտում հասցնել շատ ավելի լավ դիրքի:

1696099
Նախագահ Էրդողանը ճաշկերույթի է մասնակցել օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների հետ

Նախագահ Էրդողանը Բեշթեփեում կայացած ընթրիքի ժամանակ հանդիպել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած ազգային մարզիկների հետ:

Էրդողանն այստեղ ունեցած իր ելույթում ընդգծեց, որ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցող 108 թուրք մարզիկներից յուրաքանչյուրն արժանի է գնահատանքի ասեց․

«Այս տարի մեր մարզիկներն իրենց անունն ունեցան ոչ միայն իրենց հաջողություններով, այլեւ օլիմպիական խաղերում իրենց ջենթլմենական պահվածքով: Մեր ձեռնարկած քայլերով մենք փոխեցինք սպորտի եւ մարզիկների հեռանկարը»:

«Մինչև 2023 թվականը (Հանրապետության հիմնադրման 100 -ամյակը) տանող գործընթացում, նպատակ ունենք մեր երկիրը տեղափոխել շատ ավելի լավ դիրքի, հատկապես սպորտում, որտեղ մենք սահմանափակ ներկայություն ունենք » ասել է Նախագահ Էրդողանը։

Հայտնելով, որ  շարունակելու են աջակցել մարզիկներին յուրաքանչյուր փուլում, Էրդողանն ասեց․

«Մենք կվերլուծենք մեր ուժեղ եւ թույլ կողմերը: Կկենտրոնանանք այն ճյուղերի վրա, որտեղ մենք չենք հասել ցանկալի մակարդակի կամ կորցրել ենք իմպուլսը: Մենք կգերազանցենք մեր հաջողությունները Տոկիո 2020 -ում Փարիզում (որտեղ կանցկացվեն 2024 թվականի Օլիմպիական խաղերը)»:

 



Այս թեմայով լուրեր