Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության պատվիրակությունը այցելեց Ադրբեջան

Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության պատվիրակությունը, Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորությամբ հանդիպումներ կատարելու նպատակով մեկնած Ադրբեջանում այցելել են նահատակների պանթեոն։

1680484
Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության պատվիրակությունը այցելեց Ադրբեջան

Նուման Քուրթուլմուշ եւ պատվիրակությունը նախ այցելել են հանգուցյալ Նախագահ Հեյդար Ալիյեւի դամբարանը։

Գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո Քուրթուլմուշն այցելեց Բաքվի նահատակների պանթեոն, որտեղ թաղված էին հունվարի 20-ի նահատակները, եւ Բաքվի թուրքական գերեզմանատունը, որտեղ գտնվում են Կովկասյան իսլամական բանակի նահատակների ներկայացուցչական գերեզմանները: Քուրթուլմուշը ծաղկեպսակ դրեց նահատակների պանթեոնի հուշարձաններին եւ ստորագրեց Բաքվի թուրքական նահատակության հուշատետրը:

Քուրթուլմուշը նահատակների պանթեոն կատարած այցելությունից հետո կատարած մամլո ասուլիսում նշել է, որ Ադրբեջան են այցելել Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության եւ Նոր Ադրբեջան կուսակցության միջեւ հարաբերությունները հաստատել եի զառգացնելու նպատակով։

Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա գերազանց ահարաբերությունը շարունակվում է ու (Հայաստանի ադրբեջանական հողերի գրավման դեմ կատարված) 44 օրյա պատվավոր պայքարում թուրք ժողովուրդը իր ամբողջ ուժով Ադրբեջանի կողքին է եղել, Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ իսկ առաջին պահից աջակցել է Ադրբեջանի Ղարաբաղի գրավման վերջ տալու համար կատարած պայքարին։

Նշելով, որ երկար տարիներ տեւած օկուպացիան ավարտվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւիվերաբերմունքի եւ ժողովրդի քաջության շնորհիվ ու Քուրթուլմուշը ողորմություն մաղթեց պատերազմում նահատակվածներին:

 

 



Այս թեմայով լուրեր