Մահմուդ Աբբասը կայցելի Թուրքիա

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա:

1672442
Մահմուդ Աբբասը կայցելի Թուրքիա

Նախագահականի հանրության հետ կապերի վարչության կողմից կատարված հայտարարության համաձայն, հուլիսի 9-11-ը կայանալիք այցի ընթացքում երկկողմ հարաբերությունները կվերանայվեն իրենց բոլոր հարթություններում:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն քայլեր, որոնք հնարավոր է ձեռնարկել Թուրքիայի եւ բարեկամ ու եղբայր երկիր Պաղեստինի պետության միջեւ համագործակցության հետագա զարգացման համար, կգնահատեն Պաղեստինի հումանիտար իրավիճակը եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները: Կխորհրդակցեն պաղեստինցիների միջեւ համաձայնություն եւ Պաղեստինում կազմակերպել նախատեսվող ընտրությունների վերաբերյալ։



Այս թեմայով լուրեր