Չավուշօղլուն եւ Լավրովը հունիսի 30-ին կհանդիպեն Անտալիայում

Տեղեկացրել են, որ Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն եւ Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հունիսի 30-ին կհանդիպեն Անտալիայում։

1666525
Չավուշօղլուն եւ Լավրովը հունիսի 30-ին կհանդիպեն Անտալիայում

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից կատարված հայտարարությանը նշվել է, որ Չավուշօղլուն եւ Լավրովը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արեւելյան Միջերկրականում եւ Սեւ ծովի շրջաններում իրավիճակը, ինչպես նաեւ Սիրիան եւ Լիբիան:

Հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվելու են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր ու տեղեկացվեց․

«Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին երկկողմ առեւտրի ծավալը համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ աճել է 22,5 տոկոսով  եւ հասել՝ 9 միլիարդ 100 հազար դոլարի:

Հայտարարությանը նշվում է, որ քննարկվելու է նաեւ երկու երկրների համագործակցությունը ռազմատեխնիկական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ նոր տեսակի կորոնավիրուսի (Covid -19) դեմ պայքարը, դրանց օգտագործումը եւ արտադրությունը: Կքննարկվի նաեւ Covid-19 ի դեմ մշակված Sputnik V պատվաստանյութի արտադրությունն ու օգտագործումը Թուրքիայում։

Ընդգծելով, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը ինտենսիվ է, հայտարարությունը հիշեցնում է, որ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի հեռախոսազրույց են ունեցել վեց անգամ:

 



Այս թեմայով լուրեր