Նախագահ Էրդողանը Պուտինի հետ քննարկեց Ղարաբաղում վերջին իրավիճակը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

1664439
Նախագահ Էրդողանը Պուտինի հետ քննարկեց Ղարաբաղում վերջին իրավիճակը

(Ռուսաստանի նախագահության) Կրեմլի մամլո գրասենյակից կատարված հայտարարությանը նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի որոշումը `վերսկսել Թուրքիայի հետ օդային փոխադրումները եւ Sputnik V ռուսական պատվաստանյութի մատակարարման մեկնարկը:

Հայտարարությանը տեղեկացրել են նաեւ որ, քննարկել են նաեւ Ղարաբաղում վերջին իրավիճակը ու ասվեց․

«Հանդիպմանը դրական գնահատվեց թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքը: Թուրքիայի նախագահը հայտնեց Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․ Նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. Հունվարի 11-ի հայտարարագրերում նախատեսված համաձայնագրերի լիարժեք կատարման աջակցությունը։

Հայտարարությանը նշվել է, որ երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համակարգումը, ներառյալ տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնումը:

Հայտարարությանը նշվում է, որ քննարկվել են նաեւ սիրիական ճգնաժամի լուծմանը վերաբերող հարցեր ու ասվեց․

«Ընդգծվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի բանակների համատեղ գործունեության կարեւորությունը` Իդլիբում եւ երկրի հյուսիս-արեւելքում լարվածության աճը կանխելու ու այդ շրջաններում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար»:

Հայտարարությանը հաղորդվում է, որ երկու առաջնորդները հանդիպման ժամանակ, պայմանավորվել են շարունակել իրենց անձնական շփումները, Պուտինը նախագահ Էրդողանի հետ կիսվել է տպավորությունները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Շվեյցարիայի Ժնու քաղաքում ունեցած հանդիպման մասին:

 



Այս թեմայով լուրեր