Շենթոփը հանդիպեց՝ Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահի հետ

Թուրքիայի Շորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հանդիպել է Չեռնոգորիայի խորհրդարանի Նախագահ Ալեքսա Բեչիչի հետ:

1662984
Շենթոփը հանդիպեց՝ Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահի հետ

Շենթոփը երկկողմ հանդիպում ունեցավ Բեքիչի հետ, ով մասնակցում էր Անթալիայում կայացած Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի Խորհրդարանական վեհաժողովի (SEECP) 8-րդ Գլխավոր ասամբլեային:

Նշելով, որ Թուրքիան Չեռնոգորիայի հետ ունի ընդհանուր պատմություն եւ մշակույթ, Շենթոփը ասաց, որ երկրների միջեւ բարձր մակարդակի այցերը կառուցողականորեն նպաստեցին հարաբերությունների զարգացմանը:

Շենթոփը բացատրեց, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Թուրքիան նշանակալից համերաշխություն է ցուցաբերել Չեռնոգորիայի, ինչպես նաեւ այլ երկրների հետ ու շարունակեց․

«Իր բազմամշակութային եւ էթնիկական կառուցվածքով Չեռնոգորիան մեզ համար բարեկամ երկիր է, որը նպաստում է Հարավարեւելյան Եվրոպայի խաղաղությանը եւ կայունությանը: Մենք ուշադիր հետեւում ենք այն զարգացումներին, որտեղ ապրում են մեր ընկերներն ու հարազատները, որոնց խաղաղությունը, բարեկեցությունն ու կայունությունը մենք կարեւորում ենք »:

 



Այս թեմայով լուրեր