Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները Թուրքիայում

Թուրքիայի նոր կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին մեկ օրում զոհվածների թիվը 51 է եղել։

1662380
Կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները Թուրքիայում

Համաճարակի սկզբից մինջեւ հիմա զոհվածների թիվը 49 հազար 236-ի է հասել։

Մեկ օրում 221 հազար 52 թեստավորում է կատարվել 429 նոր դեպք է հաստատվել։ Օրական դեպքերի թիվն իսկ 5 հազար 294 է եղել։

Ապաքինվել է 5 հազար 93 մարդ, ընդհանուր թիվը հասավ 5 միլիոն 237 հազար 731-ի։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մաբողջ Թուրքիայում կիրառված առաջին եւ երկրորդ դոզա պատվաստանյութերի թիվը Թուրքիայի ժամանակով 19։57-ի դրությամբ գերազանցել է 42 միլիոն 677 հազար 214-ը:

Ի դեպ, Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտարարեց, որ հուլիսի 1-ից ամբողջությամբ վերացրել են պարետային ժամերը Թուրքիայում:

Կովիդ -19 պատվաստումների ծրագրի վերաբերյալ Էրդողանն ասաց.

«Մենք գտնվում ենք այն երկրի դիրքում, որը վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում ամենաշատ պատվաստումներն է կատարել իր բնակչության համեմատ: Մեր նպատակն է մի քանի շաբաթվա ընթացքում պատվաստում բացել 18 տարեկանից բարձր մեր բոլոր բնակչության համար»:

 



Այս թեմայով լուրեր