Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավոր բին Սելմանի հետ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի Թագավոր Սելման բին Աբդուլազիզ էլ Սուդի հետ հեռախոսազրույց է ունեցել:

1634298
Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավոր բին Սելմանի հետ

Նախագահականի հանրային կապերի վարչությունից կատարված հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցում քննարկել են, Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները:

Էրդողանը փոխանցեց իր շնորհավորանքները Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզին ՝ «Քադր Գիշերվա» եւ մոտեցող Ռամադան տոնի կապակցությամբ:

Հեռախոսազրույցում քննարկել են՝ երկկողմ խնդիրներն ու համագործակցությունները զարգացնող քայլերը:

Նախագահ Էրդողանը եւ Սաուդյան Արաբիայի Թագավոր Սելմանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի 21-ին կատարված հեռախոսազրույցում քննարկել էին երկու երկրների հարաբերություններ եւ գնահատումներ են արվել Սաուդյան Արաբիայի նախագահությամբ Մեծ քսանյակ ի առաջնորդների գագաթնաժողովի վերաբերյալ:

Էրդողանն ու Սալման թագավորը պայմանավորվել են, որ երկխոսության ուղիները պետք է բաց լինեն երկկողմ հարաբերությունները բարելավելու եւ խնդիրները լուծելու համար:

 



Այս թեմայով լուրեր