ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն այցելեց՝ Սարաեւո

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտոնական հանդիպումներ կատարելու նպատակով մեկնեց Բոսնիա եւ Հերցեկովինայի մայրաքաղաք Սարայեւո:

1634200
ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն այցելեց՝ Սարաեւո
cavusoglu saraybosna.jpg
cavusoglu saraybosna.jpg

Չավուշօղլուն Կովաչի նահատակների գերեզմանոց այցելելով ծաղկեպսակ է տեղադրել երկրի Առաջին նախագահ, Ալիյա Իզեթբեկովիչի հուշադամբարան:

Բաշչարշըյում շրջելով Չավուշօղլուն այստեղ Թուրքիայի ռադիո հեռուստատեսության վարկանիշային ռեկորդակիր «Դիրիլիշ Էրթուղրուլ» սերիալում իսլամ կրոնը նախընտրող մի խաչակիր զինվորի դերը խաղացող եւ TRT Belgesel-ում «Ընտանիքի նոր անդամ» ծրագրի հաղորդավար Ռեշադ Ստրիկի հետ է զրուցել:

Չավուշօղլուն ավելի ուշ պատմական Գազի Հյուսրեվ Բեյ Մզկիթի բակում գտնվող Գազի Հյուսրեւ բեյ գերեզմանում աղոթեց:

Տեղեկատվություն ստանալով Գազի Հուսրև բեյ մզկիթի գլխավոր ճարտարապետ Մենսուր Մալքիչից ՝ Չավուշօղլուն փոխանցեց Սլովենիայի մուֆթի Նեդզադ Գրաբուսի ողջույնները:

Մալկիչն էլ հայտնեց, որ իրենք նշում են Գազի Հուսրեւ բեյի Սարաեւո ժամանման 500-ամյակը եւ ասաց, որ իր թողած գործերը պահպանվել են մինչ օրս:

Չավուշօղլուն ներկա է գտնվել Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարար Բիսերա Թուրկովիչին հյուրընկալած իֆթարին:

 



Այս թեմայով լուրեր