Էրդողան. Ուզում ենք մեր զինամթերքի հաստատությունը այնպես զարգանա, որ չունենանք արտաքին կախվածություն

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասեց.

1631172
Էրդողան. Ուզում ենք մեր զինամթերքի հաստատությունը այնպես զարգանա, որ չունենանք արտաքին կախվածություն

«Այլեւս ոչ մեկից կախված չենք լինելու ինքնաթիռի ռումբերի, զինամթերքի, հրթիռների եւ մարտագլխիկների պայթուցիկների հարցում»:

Նախագահ Էրդողանը մասնակցել է՝ Մեքենաների եւ քիմիական արդյունաբերության կորպորացիան «Բարութսան» հրթիռային եւ պայթուցիկ գործարանում Էներգետիկ նյութերի արտադրության օբյեկտի բացման միջոցառմանը եւ արտադրանքի մեկնարկին:

Էրդողանն ասաց. «Էներգետիկ նյութերի արտադրության գործարանի շնորհիվ որպես երկիր նոր սերնդի պայթուցիկ նյութեր արտադրելու ունակությամբ հասանք սուպերլիգա»:

«Արտասահմանից մատակարարվող մոդուլային վառոդի համակարգն այժմ ամբողջությամբ կարտադրվի տեղական միջոցներով»:

Էրդողանը ասեց.

«Ուզում ենք, որ մեքենաների եւ քիմիական արդյունաբերության մեր հաստատությունը ունենա այնպիսի կառույց, որը կբավարարի մեր բանակի բոլոր կարիքները մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ, վերջ կդնի արտաքին կախվածությանը եւ մեզ հետ միասին կաջակցի նաեւ մեր բարեկամներին»:

Հետո Նախագահ Էրդողանն այցելեց 4-րդ կորպուսի հրամանատարություն եւ իֆթարին հանդիպեց զինվորների հետ:

Իֆթարում ներկա է եղել նաեւ Պաշտպանության Նախարար Հուլուսի Աքարը:



Այս թեմայով լուրեր