ԱՄՆ-ի 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» գնահատելուն խիստ արձագանքեց խոսնակ Չելիքը

Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենի 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» գնահատելուն արձագանքելով ասեց.

1629809
ԱՄՆ-ի 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» գնահատելուն խիստ արձագանքեց խոսնակ Չելիքը

Մենք երբեք չենք ընդունում ցեղասպանություն բառի օգտագործումը մեր ազգի, մեր պետության, մեր պատմության համար, մենք խստորեն դատապարտում ենք այն օգտագործողներին: Սա այն մոտեցումն է, որը մենք միշտ անիծելու ենք: Դա անպատասխանատու, իրավական եւ պատմական հիմք չունեցող մոտեցում է:

Չելիկը երեկ կուսակցության կենտրոնական շտաբում, Նախագահ եւ Արդարություն եւ Բարգավաճում Կուսակցության գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Կենտրոնական որոշում եւ տնօրենների խորհուրդի ժողովը շարունակվելիս հայտարարություն է կատարել:

Օմեր Չելիքը ասաց, որ  առաջին անգամն է, որ մի ամերիկացի Նախագահ հրաժարվել է՝ ԱՄՆ-ում թե Դեմոկրարական կուսակցության եւ թե հանրապետականների վարած ավանդական քաղաքականությունից:

Չելիքը նշել է, որ բախվում ենք մի իրավիճակի, որը կապված չէ պատմական տվյալների կամ իրավական հիմքերի հետ ու հայտարարեց, որ այդ քաղաքականությունները ամբողջովին պատանդ են սփյուռքի հայկական մոլեռանդ շահերի խմբերի:

Նշելով, որ այդ խմբերը պատանդ են պահում Հայաստանի եւ շատ նահանգների քաղաքականությունը, Չելիքն նշել է, որ առաջին անգամ են տեսնում, որ ԱՄՆ նախագահը հանձնվում է այդպիսի մոլեռանդ խմբին:

Ընդգծելով, որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը պատմական իրավասության ոլորտներ չեն, Չելիքը ասեց.

«Պատմությունը բեռ դարձնելը չափազանց պարզ իրադարձություն է, որը չի պահանջում ջանք: Այստեղ մենք տեսնում ենք, որ մենք կանգնած ենք ծայրաստիճան նեղ հեռանկարի առջեւ, որը նույնպես հրաժարվեց քաղաքականության և դիվանագիտությանգոյության պատճառից»:

Ընդգծելով, որ Թուրքիան զգայուն է այս հարցում եւ հայտարարեց, որ 1950 թվականից ի վեր ինքը ՄԱԿ-ի ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի մասնակից է, Չելիքը նշեց, որ պարս եւ հստակօրեն ներկայացրել են, որ1915-ի իրադարձությունները ցեղասպանություն գնահատելու համար չկա որեւե բովանդակություն եւ արդյունք:



Այս թեմայով լուրեր