Թուրքիայից Եգիպտոս ցավակցության ուղերձ՝ երկաթուղային վթարի կապակցությամբ

Թուրքիան Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով ցավակցության ուղերձ է հղել:

1623913
Թուրքիայից Եգիպտոս ցավակցության ուղերձ՝ երկաթուղային վթարի կապակցությամբ

Արտաքին գործերի նախարարությունից հրապարակված ուղերձում նշել են, որ Եգիպտոսի Կալյուբիյե նահանգի Տուհ շրջանում երեկ տեղի ունեցած երկաթուղային վթարում մահացել է 11 մարդ եւ բազմաթիվը վիրավորվել:

Հայտարարագրում ասվեց.

«Վթարում զոհվածներին ողորմություն, վիրավորյալներին արագ բուժում, բարեկամ եւ եղբայր Եգիպտոսի ժողովուրդին եւ զոհվածների ընտանիքներին ցավակցություն ենք հայտնում»:

Եգիպտոսի առողջապահության Նախարարությունը հայտարարությանը տեղեկացրել էր, որ Տուհ քաղաքից Կահիրե-Մանսուրա ուղին կատարող գնացքի վթարում մահացել է 11 մարդ, 98 վիրավորվել:



Այս թեմայով լուրեր