Նախագահ Էրդողանը այսօր առցանց կմասնակցի Զարգացող 8 երկրների գագաթնաժողովին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի Զարգացող ութ երկրների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովին, որը այսօր տեղի կունենա Բանգլադեշում առցանց:

1616886
Նախագահ Էրդողանը այսօր առցանց կմասնակցի Զարգացող 8 երկրների գագաթնաժողովին

«Համագործակցություն փոխակերպիչ աշխարհի համար. Օգտվել երիտասարդության եւ տեխնոլոգիայի ուժից» գագաթնաժողովին բացի անդամ պետությունների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից, ասնակցելու է նաեւ Իսլամական զարգացման բանկի նախագահը, որը հրավիրվել էր որպես հատուկ հյուր:

Գագաթնաժողովում կքննարկվեն Զարգացող 8 երկրների օրակարգում ընդգրկված առեւտրատնտեսական համագործակցության հարցեր եւ կփոխանակվեն մտքեր տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Ժողովում բացի կորոնավիրուսի դեմ պայքարում համակարգումից նաեւ նպատակ ունի արագացնել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում համագործակցության գործողությունները, բացահայտել ապագայի տեսլականը եւ այդ նպատակով գծել ճանապարհային քարտեզ:

Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է, որ երկու փաստաթուղթ կընդունվի Դաքայի հռչակագիր եւ Զարգացող 8 երկրների 10-ամյա ճանապարհային քարտեզը:

 



Այս թեմայով լուրեր