Նախագահ Էրդողանը շնորհավորեց՝ Կոսովոյի նորընտիր Նախագահ Վյոսա Օսմանի-Սադրիուիյին

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կոսովոյի Նախագահ ընտրված Վյոսա Օսմանի-Սադրիուի հետ եւ փոխանցել իր շնորհավորանքները:

1615436
Նախագահ Էրդողանը շնորհավորեց՝ Կոսովոյի նորընտիր Նախագահ Վյոսա Օսմանի-Սադրիուիյին

Նախագահականի հանրային կապերի վարչությունից կատարված հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցում քննարկվել են Թուրքիա-Կոսովո հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը:

Էրդողանը շնորհավորել է Վյոսա Օսմանի-Սադրիուին Կոսովոյի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Էրդողանն ուշադրություն հրավիրելով Կոսովոյի բազմամշակութային կառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող թուրքական հասարակության կառուցողական վերաբերմունքի վրա `նոր կառավարության կայացման եւ Նախագահի ընտրությունների գործընթացում, ընդգծեց, թե կարծում է, որ երկու երկրների պատմական բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները կամրապնդվի նոր շրջանում:
 

Նախագահ Էրդողանը, նշել է, որ Կոսովոյի եւ Թուրքիայի միջեւ բազմակողմ համագործակցությունը, նպաստում է Բալկաններում կայունությանն ու բարգավաճմանը:

 



Այս թեմայով լուրեր