Թուրքիան դատապարտեց՝ Կոսովոյի Երուսաղեմում դեսպանատուն բացելը

Արտքգործնախարարությունից կատարված հայտարարությանը ասվեց.

1601178
Թուրքիան դատապարտեց՝ Կոսովոյի Երուսաղեմում դեսպանատուն բացելը

« Մենք խոր մտահոգությամբ ենք ընդնում Երուսաղեմում Կոսովոյի դեսպանատան բացումը եւ խստորեն դատապարտում այն ​»:

Նախարարության թեմայի վերաբերյալ հրապարակած հայտարարագրում ասվեց. «Իրենց անկախությունը ձեռք բերելու համար բոլոր ցավերին դիմադրող մի ժողովուրդի ղեկավարները ու անտեսում են՝ տասնյակ տարիներ է գրավման տակ գտնվող եւ մարդու իրավունքների ծանր խախտումների ենթարկվող Պաղեստինի ժողովուրդի իրավիճակը»:

Հայտարարության մեջ նշվեց, որ այս որոշումը ծայրաստիճան ցավալի է, եւ շեշտվեց հետևյալը.

«Այս կերպ գործելով ՝ Կոսովոյի առաջնորդները խախտել են խաղաղության գործընթացի սահմանված պարամետրերը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը, Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՝ խարխլելով տարածաշրջանում երկու պետությունների լուծման տեսլականը եւ խաղաղության հույսերը: Կոչ ենք անում Կոսովոյի առաջնորդներին լսել ողջամտությունը եւ հրաժարվել այդ անպատասխանատու եւ անօրինական քայլից:

Կոսովոյի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունը (երեկ) հրապարակած հայտարարագրով նշեց, որ Երուսաղեմում Կոսովոյի դեսպանատունը բացվել է եւ սկսել իր գործունեությունը:


 



Այս թեմայով լուրեր