Քոջա. «Չինաստանից պատվիրած պատվաստանյութը կիրակի օրը ճանապարհ է դուրս գալու»

Թուրքիայի նոր կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին մեկ օրում զոհվածների թիվը 254 է եղել:

1551600
Քոջա. «Չինաստանից պատվիրած պատվաստանյութը կիրակի օրը ճանապարհ է դուրս գալու»

Համաճարակի սկզբից ի վեր զոհվածների թիվը 19 հազար 115-ի է հասել:

Մեկ օրում 195 հազար 675 թեստավորում է կատարվել 3 հազար 218 նոր դեպք է հաստատվել: Օրեկան դեպքերի թիվն իսկ 18 հազար 102 է եղել:
 

Ապաքինվել է եւս 33 հազար 985 մարդ, ընդհանուր թիվն հասել է մեկ միլիոն 935 հազար 292-ի:

Մյուս կողմից առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան գիտնականների խորհուրդի հետ ժողովից հետո կատարած հայտարրությանը նշել է, որ Չինաստանից պատվիրած պատվաստը կիրակի օրը ճանապարհ է դուրս գալու:

Նախարար Քոջան նշել է, որ վստահ են այս պատվաստանյութի թուրք ժողովրդի վրա ազդեցությունից ու առաջին հերթին ունեն 9 միլիոն մարդ պատվաստելու թիրախ:

Քոջան նաեւ տեղեկացրել է, որ տեղական պատվաստանյութի աշխատանքներն էլ հաջողությամբ շարունակվում են:



Այս թեմայով լուրեր