Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցեց` Նիկոսիայի շտապօգնության հիվանդանոցի բացման արարողությանը

Նախագահ Էրդողանը պաշտոնակից Էրսիս Թաթարի հետ Նիկոսիայում կատարել է Շտապօգնության հիվանդանոցի բացումը։

1528345
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցեց` Նիկոսիայի շտապօգնության հիվանդանոցի բացման արարողությանը

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության հիմնադրման 37-րդ տարվա գործունեությունների համար այսօր մայրաքաղաք Նիկոսիա այցելող Էրդողանը քաղաքում նաեւ Թուրքիայի աջակցությամբ 45 օրում կառուցված Շտապօգնության հիվանդանոցի բացումը կատարել է պաշտոնակից Էրսին Թաթարի հետ:

Էրդողանը այստեղ էլ եւս մի լավ լուր տալով ասեց.

«Եւս 500 հոգանոց մի հիվանդանոց ենք կառուցելու Հյուսիսային Կիպրոսում:»

ՀԿԹՀ Նախագահ Էրսին Թաթարը հիշեցրել է, որ Նոր կորոնավիրուս համաճարակի իր երկրում ազդեցիկ եղած շրջանում ինքը վարչապետ է եղել ու շարունակեց.

«Այս ընթացքում մեզ միշտ աջակցողն ի հարկ է մեր հայրենիք Թուրքիան եւ նրա Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա օգնական Ֆուաթ Օկտայը եւ Առողջապահության Նախարար Ֆահրետտին Քոջան է եղել:»

Արարողությանը ելույթ ունեցող ՀԿԹՀ-ն Առողջապահության Նախարար Ալի Պիլլին իսկ շեշտել է, որ կարճ ժամանակում կառուցված Շտապօգնության հիվանդանոցը ներկայացնում է, թե Թուրքիան գլոբալ առումով ինչպիցի մի ընթացքում է:

Երկու Նախագահներ 46 տարի հետո մասամբ բացված Փակ Վարոշան այցելելուց հետո ՀԿԹՀ-ն շենքում կատարել են մամլո փակ հանդիպում:

Նշել են, որ հանդիպմանը քննարկել են Թուրքիա եւ ՀԿԹՀ-ն միջեւ ներկա սերտ հարաբերությունները ավելի զարգացնելու համար կատարել հնարավոր քայլերը, Կիպրոսի հիմնախնդիրը եւ քննարկել են Արեւելյան Միջերկրականում վերջին զարգացումները:



Այս թեմայով լուրեր