Էրդողան. « Վաղ ընտրությունները կլանային կառավարությունների արած բաներն են:»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղ ընտրությունների վերաբերյալ «Սրանք կլանային կառավարությունների արած բաներն են:» ասելով նշել է, որ վաղ ընտրություն կատարելը նույնիսկ խոսքի առարկա չի կարող լինել:

1509739
Էրդողան. « Վաղ ընտրությունները կլանային կառավարությունների արած բաներն են:»

Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Բեշթեփե ազգային համագումար եւ մշակույթի կենտրոնում կազմակերպված 2020-2021 բարձրագույն ակատեմիական կրթության բացման արարողությունում:

Էրդողանը նշել է, որ ամենակարճ ժամանակում ինչպես եղել է կրթության եւ վերապատրաստման այլ մակարդակներում նաեւ բարձրագույ կրթության ոլորտում նախատեսում են դեմ առ դեմ ուսման սկսել:

Էրդողանը նշել է, որ մասնագիտացող թուրքական համալսարանները որոշակի ոլորտներում ապրանքանիշ դարձնելու համար շարունակում են աշխատանքները ու նշել է, որ Բարձրագույն կրթության հիմնարկու Անատոլու նախագծով Անատոլիայի զարգացող համալսարաններին ավելի զարգացած համալսարանների հետ զուգավորելով ցանկանում են թերությունները վերացնել:

Նաեւ վաղ ընտրություններ կատարելու մասին գնահատող էրդողանը ասեց.

«Աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացի նախատեսված ժամկետ, ընտրություններ չեն կատարվում: Սրանք կլանային կառավարությունների արած բաներն են: Զարգացած մի երկրում, զարգացող մի երկրում այսպիսի բաներ չեք կարող տեսնել: Թուրքիան այլեւս առաջվա Թուրքիան չէ: Նոր Թուրքիայում ճիշտ ժամկետին այսինքն 2023-ի հունիս ամսին է ընտրություններ կատարվելու: Դա առաջ քաշել հնարավոր չէ:»

 



Այս թեմայով լուրեր