Ակար. «Հաֆտերին կատարված աջակցությունները պետք է շուտով դադարեցվեն»

Պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը նշել է, թէ Լիբիայում խաղաղություն, տարածքային ամբողջականության արգելք լինող հեղաշրջող Հաֆտերին աջակցությունը պետք է արագ դադարեցվի:

1458470
Ակար. «Հաֆտերին կատարված աջակցությունները պետք է շուտով դադարեցվեն»

Ակարը նշել է, թե մայրաքաղաք Անկարայում Մալթացի եւ Լիբիացի նախարարների հետ հանդիպումը դրական է անցել ու շարունակեց.

«Միջերկրականում մեր տարածաշրջանի խաղաղություն եւ կայունության համար կատարած ջանքերի ու աշխատանքների արդյունքները հաջորդ շրջանում ոչ միայն մեր այլ նաեւ ամբողջ աշխարհի համար մոդել է հանդիսանալու:»

Ակարի հրավերով Պաշտպանության նախարարությունում Լիբիայի ՆԳՆ Ֆեթհի Բաշաղա, Մալթայի Անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բայրոն Կամիլլերի մասնակցությամբ կատարված եռյակային ժողովից հետո մամլո ասուլիս են կազմակերպել:

Հուլուսի Ակարը շեշտել է, թէ ավելացել է Թուրքիայի միջազգային պատասխանատվությունները ու շարունակեց.

«Մեր այս շրջանակում անվտանգության եւ կայունության համար կատարած աշխատանքների դրական արդյունքները արդեն սկսել են ձեռք բերել:»

Նախարար Ակարը ուշադրություն է դարձրել, թե ՄԱԿ-ի ճանաչած Ազգային համաձայնության իշխանության հետ կատարված աշխատանքների շրջանակում շարունակվում են գործուներությունները ու ասեց.

« Շարունակվում են մեր ռազմական պատրաստվածությունը, համագործակցությունը և խորհրդատվական գործունեությունը:Ուզում եմ բոլորը իմանան թե մենք միշտ մեր լիբիացի եղբայրների կողքին ենք լինելու: Այս նյութի շուրջ մեր ջանքերը միշտ շարունակվել է, սրանից հետո էլ շարունակվելու է: Այս նպատակին հասնելու  ամենամեծ արգելքը գիտենք թե հեղաշրջող Հաֆտերն է: Հետեւաբար Լիբիայում խաղաղության, համերաշխության, վստահության, տարածքային ամբողջականության արգելք լինող Հաֆտերին կատարված ամեն ձեւի աջակցությունը պետք է շուտով դադարեցվի:»

 Հուլուսի Ակարը շեշտել է, թէ Թուրքիա, Մալթա եւ Լիբիայի միջեւ կան սերտ պատմական կապեր ու շարունակեց.

«Ցանկանում եմ հայտնել թե իմ երկու հարգելի բարեկամի կարծիքները լսել եւ մեր համատեղ կարծիքների վերաբերյալ խորհրդակցելը ինձ համար հաճելի է եղել: Լիբիայում քաղաքական լուծման շրջանակում Մալթայի վճրական վերաբերմունքի համար մեկ անգամ եւս ցանկանում եմ իրենց շնորհակալություն հայտնել:»

Ակար.

«Մեր միջեւ արդեն շարունակվող երկխոսություն, համագործակցություն եւ աշխատանքները հավատում եմ, թէ շարունակվելու է նաեւ հաջորդ շրջանում: Մեր կատարած այս աշխատանքները կնպաստեն թե Լիբիա եւ թե տարածաշրջանի կայունությանը:»

 



Այս թեմայով լուրեր