Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան Արտաքին գործերի նախարարների ժողովին

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով երեկ վիդեոկոնֆերանսի միջոցով կազմակերպված Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան Արտաքին գործերի նախարարների ժողովին է մասնակցել:

1407689
Չավուշօղլուն մասնակցել է Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան Արտաքին գործերի նախարարների ժողովին

Չավուշօղլուն ժողովի վերաբերյալ Թվիթերից հրապարակած ուղերցում ասեց.

«Մեր վիդեոկոնֆերանսի միջոցով իրականացրած Թուրքիա-Ռումինիա-Լեհաստանի Արտաքին գործերի նախարարների եռյակային ժողովում քննարկել ենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին իրավիճակը, կատարել հնարավոր քայլերը, ՆԱՏՕ-ի օրակարգի թեմաները, տարածաշրջանի խնդիրներում համագործակցության վերաբերյալ թեմաները:»

Թուրքիա-Ռումինիա-Լեհաստան Արտաքին գործերի նախարարների ժողովը 2016 թվականից սկսյալ ամեն տարի պարպերաբար կատարվում է:

Մյուս կողմից Չավուշօղլուն երեկ կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը ավելացնելու նպատակով Մեծ քսանյակների շրջանակում ստեղծված Միջազգային համակարգման խմբի 7-րդ հեռակոնֆերանսին է մասնակցել:

Նախարար Չավուշօղլուն Թվիթերից հրապարակած ուղերցում համաճարակի դեմ պայքարում նշել է, թէ բազմակողմանի հիմնարկներում համագործակցություն եւ համակարգում թեմաներն են քննարկել ու համաճարակի դեմ անպաշտպան երկրներին աջակցություն կատարելու հարցը:

 



Այս թեմայով լուրեր