Էրդողանը մեկնում է՝ Ուկրաինա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիա-Ուկրաինա Բարձրագույն ռազմավարական համագումարի 8-րդ ժողովի կապակցությամբ այսօր Ուկրաինա պաշտոնական այցելություն է կատարելու:

1351821
Էրդողանը մեկնում է՝ Ուկրաինա

Հաղորդակցության նախարարությունից կատարված հայտարարության համաձայն՝ Նախագահ Էրդողանը եւ Ուկրաինայի Նախագահ Զելենսկիյի առաջնորդությամբ վերաբերյալ նախարարների մասնակցությամբ մայրաքաղաք Կիեվում կատարվելիք համագումարի նախաշեմին երկկողմ եւ տարածաշրջանի թեմաները քննարկելու են մանրամասնությամբ:

Այցելության կապակցությամբ Ղրիմի թաթարների իրավիճակի վերաբերյալ խորհրդակցելու են, Ուկրաինայի հետ ռազմավարական համագործակցության հարաբերությունները զարգացնելու համար նոր համագործակցության հնարավորություններն են քննարկելու:

Նախագահ Էրդողանը եւ Ուկրաինայի Նախագահ Զելենսկին Թուրքիա-Ուկտաինա Աշխատանքային ֆորումում գործարարների հետ են հանդիպելու:

 



Այս թեմայով լուրեր