Նախագահ Էրդողանը մեկնեց Ուզբեկստան

Նախագահ Էրդողանը Ուզբեկստան մեկնեց նախագահ Շավկաթ Միրզիվոյեւի պաշտոնական հրավերով։

960669
Նախագահ Էրդողանը մեկնեց Ուզբեկստան

Նախագահական մամլո գրասենյակի տեղեկության համաձայն 29 ապրիլ-1մայիս թվականների միջեւ տեղի ունեցող պաշտոնական այցելության ընթացքում կողմերը քննարկելու են, երկկողմանի հարաբերություններ եւ տարածաշրջանային զարգացումները։

 

Նախագահ Էրդողանը Տաշքենդում ելույթ է ունենալու երկրի խորհրդարանում, իսկ ավելի ուշ նախագահ Միրզիվոյեւի հետ մասնակցելու է թուրքճուզբեկական աշխատանքային ֆորումին։

 

Թուրքիայի նախագահը մայիսի 1-ին այցելելու է, թուրք-իսլամական աշխարհի համար մեծ կարեվորություն ունեցող Բուհարա քաղաքը։

 

Ուզբեկստանից հետո Էրդողանը մայիսի 2-ին մեկնելու է Հարավային Կորեա եւ տեղում հանդիպելու է նախագահ Մուն Ժի Ինի հետ։

 

Հարավային Կորեայի այցելության ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերություններ, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։

 



Այս թեմայով լուրեր