Թուրքական Մամուլ

21․03․2024

2118328
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Էրդողան. Տնտեսական ցուցանիշները շատ լավն են»

Իսպարտայում իր ելույթում նախագահ Էրդողանն ասել է. «Մեր իրականացրած տնտեսական ծրագրի արդյունքները կտեսնենք տարվա երկրորդ կիսամյակի դրությամբ։ Ընդհանուր տնտեսական ցուցանիշները շատ լավն են։ Դրա էֆեկտը կնկատվի գնաճի անկման հետ»։

Սթար «Ֆիդանի հստակ ուղերձը Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իսպանացի գործընկերոջը կրկնել է, որ ԵՄ անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը, և որ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չափազանց կարևոր է որոշ երկրների քաղաքական ստերիլ օրակարգին թողնելու համար։

Հյուրրիյեթ «Ռուսաստան. Մենք շնորհակալ ենք Էրդողանին Ուկրաինայում խաղաղության նախաձեռնության համար»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ իրենք երախտապարտ են նախագահ Էրդողանին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի համար։



Այս թեմայով լուրեր