Թուրքական Մամուլ

06.03.2024

2111693
Թուրքական Մամուլ

Սաբահ «Նեթանյահուն և նրա սպանության հանցակիցները պատասխանատվություն են կրելու յուրաքանչյուր արյունահեղության համար»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Էրդողանը կոշտ է արձագանքել մարդասպան Իսրայելի ցեղասպանությանը՝ ասելով. «Նեթանյահուն և նրա սպանության հանցակիցները պատասխան կտան իրենց թափած ողջ արյան համար օրենքի և խղճի առաջ»:

Հյուրրիյեթ «Նախարար Ֆիդանը մեկնում է ԱՄՆ»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու վաղը կայանալիք Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 7-րդ հանդիպմանը։ Հանդիպման օրակարգում բազմաթիվ հարցեր կան՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչեւ տնտեսական համագործակցություն։

Սթար «Ազգային հետախուզական կազմակերպության և Ստամբուլի ոստիկանության կողմից MOSSAD-ի դեմ գործողություն»

Ազգային հետախուզական կազմակերպության և Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման համատեղ գործողության ընթացքում բերման են ենթարկվել 7 հոգի, ովքեր իրենց ձեռք բերած տեղեկությունները վաճառել են Իսրայելի հետախուզական MOSSAD ծառայությանը։



Այս թեմայով լուրեր