Թուրքական Մամուլ

29․02․2024

2108853
Թուրքական Մամուլ

Վաթան «Նախագահ Էրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային. Շանս տվեք դիվանագիտությանը»

Նախագահ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ուկրաինայի Հարավարևելյան Եվրոպայի գագաթնաժողովին։ Էրդողանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին ու ասել է․ «Ես շարունակում եմ իմ տեսակետը, որ դիվանագիտությանը և երկխոսությանը պետք է հնարավորություն տրվի պատերազմն արդար և կայուն խաղաղությամբ ավարտելու համար»:

Հաբեր Թուրք «ՌԴ արտգործնախարար Լավրովը գալիս է Թուրքիա»
 

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զահարովան մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա ու ասել է․ «Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիայի արտգործնախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, նախատեսվում է Լավրովի հանդիպումը նաեւ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ»։

Սթար «Աթենքի կառավարությունը քայլեր ձեռնարկեց՝ ոգեշնչված Թուրքիայից»

Հաղորդվել է, որ Հունաստանը կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի նման ստորաբաժանում՝ ոգեշնչված «Թուրքիայի հաղորդակցման մոդելի» հաջողությունից, որում Նախագահի հաղորդակցության վարչությունը միջազգային գործունեություն է ծավալում։



Այս թեմայով լուրեր