Թուրքական Մամուլ

15.02.2024

2102775
Թուրքական Մամուլ

Վաթան «Նոր դարաշրջան Եգիպտոսի հետ»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարի անց Եգիպտոս կատարած այցի ընթացքում հանդիպել է Եգիպտոսի իր գործընկեր Աբդուլֆեթթահ էլ Սիսիի հետ։ Էրդողանն ասել է.«Մենք մեր ապրանքաշրջանառության ծավալը կհասցնենք 15 միլիարդ դոլարի»։ Սիսին հայտարարել է, որ կայցելի Թուրքիա։

Յենի Շաֆակ «Զբաղվածության ոլորտում ռեկորդ է սահմանվել»

Թուրքիայում հանրապետության հիմնադրման 100-ամյակին զբաղվածության թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ հասնելով 32 միլիոն 56 հազարի։ 2023 թվականի վերջին ամսում գրանցված զբաղվածության 48,8 տոկոս մակարդակը գրանցվել է որպես ամենաբարձր՝ վերջին 19 տարվա ընթացքում։

Հաբեր Թուրք «Անկարայի ակնկալիքներն ԱՄՆ-ից»

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին գնահատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց և F-16 կործանիչների գնման գործընթացից հետո։ Ընդգծելով, որ հարաբերությունների խորության նվազում երբեք չի եղել, Քեչելին ասել է, որ ԱՄՆ-ից ակնկալիքն ահաբեկչական PKK-ի հետ հարաբերությունների դադարեցումն է։



Այս թեմայով լուրեր