Թուրքական Մամուլ

14․02․2024

2102061
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Էրդողան Իսրայելը պետք է ընդունի պաղեստինյան անկախ պետության գոյությունը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է․ «Իսրայելը պետք է ընդունի պաղեստինյան անկախ պետության գոյությունը: Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական և միայնակ: Մենք պատրաստ ենք խաղաղության երաշխավորը լինել»:

Յենի Շաֆակ «Սաուդյան 120 հսկա ընկերություններ գալիս են Թուրքիա»

Սաուդյան Արաբիայի ավելի քան 120 ընկերություններ գալիս են Ստամբուլ՝ թուրքական ընկերությունների հետ կապ հաստատելու համար։ Ընկերությունները ներդրումային հնարավորություններ կփնտրեն բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկայից մինչև բանկային, պաշտպանությունից մինչև ավիացիա:

Սաբահ «Ստամբուլը հասել է բարձունքին»

Թուրքիայի գյուղատնտեսության արտահանումը հունվարին տարեկան կտրվածքով աճել է 9,3 տոկոսով՝ հասնելով 3,1 միլիարդ դոլարի։ Ստամբուլը, որը հունվարին 772,3 մլն դոլար արժողությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանմամբ առաջին տեղում էր, կազմել է Թուրքիայի գյուղատնտեսության ընդհանուր արտահանման 24,7 տոկոսը։



Այս թեմայով լուրեր