Թուրքական Մամուլ

13․02․2024

2101493
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «F-16-ի վերաբերյալ հայտարարություն Էրդողանից»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության երեկվա նիստից հետո իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների բանակցությունների համար ասել է․ «Մենք գոհ ենք մեր խնդրանքի դրական արդյունքից»:

Սթար «Թուրքիան արձագանքել է Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի հարձակումներին»

Արտաքին գործերի նախարարություն. «Մենք շատ անհանգստացած ենք Իսրայելի հարձակումների առնչությամբ հարավային Ռաֆահ քաղաքի վրա՝ Գազայի հատվածում մինչ այժմ նրա իրականացրած ավերածություններին և ջարդերից հետո։ Մենք այս գործողությունը դիտարկում ենք որպես Գազայի ժողովրդին սեփական հողերից վտարելու ծրագրի մի մաս»։

Հաբեր Թուրք «Ալփեր Գեզերավջը վերադարձել է տուն»

Թուրքիայի առաջին տիեզերագնաց Ալփեր Գեզերավջիի ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Ասուլիսում հայտարարություն անելիս Գեզերավջըն ասել է. «Երբեք չի եղել մի պահ, երբ ես դժվարություն ունենայի»։ Այնուհետեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Թուրքիայի առաջին տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին։



Այս թեմայով լուրեր