Թուրքական Մամուլ

10․01․2024

2086781
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Հայտարարություններ Նախարար Ֆիդանից»

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեկ հանդիպել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ջեենբեկ Կուլուբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և միջազգային հարցերի շուրջ։ Ղրղզստանում իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցած ջարդերին Արեւմուտքի աջակցությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար։

Սաբահ « Ներքին գործերի նախարար Երլիկայա. Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չեզոքացվել է

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան երեկ կարևոր ուղերձներ է տվել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ասել է․ «Մեր երկրում ահաբեկչության շահագործման ոլորտներն այլևս բացառված չեն: Մեր պետությունն իր ազգով մի ամբողջություն է դարձել: Որտեղից էլ գալիս է ահաբեկչական վտանգը, որտեղ էլ կա ահաբեկիչ, մենք այն վնասազերծում ենք իր սկզբնաղբյուրում: Մեր վերջնական նպատակը. մեր պայքարը շարունակելն է, մինչև վերջին ահաբեկիչը վնասազերծվի»։

Հաբերթուրք «Անթալիայում զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 16 միլիոնը»

Անթալիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2023 թվականին թարմացվել է 16 մլն 84 հազար 737-ով՝ 395 հազար 479 փոխադրող ուղևորների ավելացմամբ։ Անթալիայի զբոսաշրջության պատմության մեջ առաջին անգամ գերազանցվել է 16 միլիոնը։



Այս թեմայով լուրեր