Թուրքական Մամուլ

06․12․2023

2073353
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Էրդողան.Նեթանյահուն վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում իր ելույթում ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունն ու ապագան՝ հանուն իր քաղաքական կյանքի երկարաձգման։

Հյուրրիյեթ «Էրդողան. Իսրայելը չպետք է ազատվի իր հանցագործություններից»

Նախագահ Էրդողանը Քաթարում իր ելույթում ասել է. «Գազայում տեղի ունեցածը մարդկության դեմ հանցագործություն է։ Իսրայելը չպետք է խուսափի իր կատարած հանցագործություններից։ Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը ևս մեկ անգամ երևաց։ Այդ նպատակով մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի երկրների հետ միասին, այդ թվում՝ որպես երաշխավոր»։

Վաթան «Թուրքիայի ավանդական ձիթապտղի մշակությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում»

Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ Թուրքիայի ավանդական ձիթապտղի մշակությունը ներառվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, որը պահանջում է շտապ պահպանություն»։



Այս թեմայով լուրեր