Թուրքական Մամուլ

09․11․2023

2062552
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք «Ղարաբաղի ուղերձ նախագահ Էրդողանից»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղարաբաղյան հաղթանակի 3-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձում նշել է, որ սրտանց շնորհավորում է եղբայր Ադրբեջանին նոյեմբերի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ և ասել. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, և հուսով եմ, որ այդպես էլ կմնա մինչև ժամանակի վերջ»։

Սթար «Թուրքիայի Խորհրդարանի «Պաղեստին» նամակը բոլոր երկրների խորհրդարաններին»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արդարադատության հանձնաժողովի նախագահ Ջյունեյթ Յուքսելը նամակ է հղել բոլոր երկրների խորհրդարանների արդարադատության և իրավունքի հանձնաժողովների ղեկավարներին՝ կոչ անելով «միջազգային ջանքեր գործադրել Պաղեստինում հրադադար և մշտական ​​խաղաղություն ապահովելու համար»։

 

Սաբահ «3,1 մլրդ դոլարի արտահանում ավտոմոբիլային արդյունաբերությունից»

Հրապարակվել են ավտոմոբիլային արդյունաբերության հոկտեմբեր ամսվա արտահանման տվյալները։ 3,1 միլիարդ դոլար ընդհանուր արտահանմամբ գրանցվել է հոկտեմբերի ամենաբարձր արտահանումը:



Այս թեմայով լուրեր