Թուրքական Մամուլ

27.10.2023

2056792
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ «Էրդողանի կոշտ արձագանքը ԵՄ-ին. Եվս քանի՞ երեխա պետք է զոհվի հրադադարի համար»

Արձագանքելով Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ին ու ասել․ «Քանի՞ տոննա ռումբ պետք է ընկնի Գազայի վրա և դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, մինչև հրադադար հաստատվի»։

Սթար«Գազայի» կոչը Թուրքիայից ԱՀԿ-ին

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին ուղղված իր նամակում ասել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր ղեկավարության պատասխանատվությամբ և հրատապ անհրաժեշտ նախաձեռնություններով պետք է երաշխավորի Գազայում մատուցվող առողջապահական ծառայությունների անվտանգությունը»:

Հաբերթուրք «Էրդողան. Մենք կցանկանայինք տեսնել Թուրքմենստանը որպես լիիրավ անդամ»

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ իր համատեղ մամուլի հայտարարության մեջ նախագահ Էրդողանն ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք ցանկանում ենք տեսնել Թուրքմենստանը, որը Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է, որպես մեր ընտանեկան խորհրդի լիիրավ անդամ»։



Այս թեմայով լուրեր