Թուրքական Մամուլ

05․07․2022

1852166
Թուրքական Մամուլ

Հաբեր թուրք «Չավուշօղլուի հայտարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ իր հայտարարության մեջ ասել է. «Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մեզ անհրաժեշտ է կայուն խաղաղություն տարածաշրջանում»։

Սթար «Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն Թուրքիայից»

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 4-ին (երեկ) մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը։ Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները խորհրդակցել են տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։

Վաթան ««ՆԳ փոխնախարար Չաթաքլը. հունիսին վնասազերծվել է 142 ահաբեկիչ»

Ներքին գործերի նախարարության խոսնակ և փոխնախարար Իսմայիլ Չաթաքլըն հայտարարել է, որ հունիսին ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացված գործողությունների ընթացքում վնասազերծվել է 142 ահաբեկիչ։



Այս թեմայով լուրեր