Թուրքական Մամուլ

30․06․2022

1850183
Թուրքական Մամուլ

Սաբահ «Էրդողանև Բայդենի միջև գագաթնաժողով»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Իսպանիայի Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Հանդիպումից առաջ իր հայտարարության մեջ Էրդողանն ասել է.«ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը հատուկ ներդրում կունենան հատկապես Ռուսաստան-Ուկրաինա գործընթացում»։ Էրդողանը հացահատիկային միջանցքի մասին էլ ասել է.«Մենք փորձում ենք գործընթացը լուծել հավասարակշռված քաղաքականությամբ»։

Հյուրրիյեթ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Մադրիդում. ՆԱՏՕ-ի հրավեր 2 երկրների... Շնորհակալություն Թուրքիային»

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի 32-րդ գագաթնաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվեց. «Այսօր մենք որոշեցինք հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային միանալ ՆԱՏՕ-ին և ստորագրել անդամակցության արձանագրությունները»:

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիային գագաթնաժողովից հետո իր հայտարարության մեջ և ասել. «Այս համաձայնագիրը լավ համաձայնագիր է Թուրքիայի, ինչպես նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի համար»։

Սթար «Թուրքիայի հաջողությունը համաշխարհային օրակարգում է»

Թուրքիան չզիջեց իր վճռական դիրքորոշումը և կոնկրետ ձեռքբերումների հասավ Մադրիդում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ստորագրված «Եռակի հուշագրով»։ Համաձայնագիրը լայն տարածում գտավ համաշխարհային մամուլում։ Համաշխարհային մամուլը, որն ուշադիր հետևել է գործընթացին, գրել է, որ Թուրքիան «հասավ այն, ինչ ուզում էր»։ The Economist ամսագիրը գրել է, որ Թուրքիան վերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի շրջափակումը ՆԱՏՕ-ի թեկնածության համար. Օգտագործվել է «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակով տուն է վերադառնում» արտահայտությունը։



Այս թեմայով լուրեր