Թուրքական Մամուլ

27․05․2022

1833639
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք«Գործողությունները ազգային կարիքների անհրաժեշտություն են»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարվել է Ազգային անվտանգության խորհուրդը։ Հանդիպումից հետո արված հայտարարության մեջ ասվել է․ «Մեր հարավային սահմանին գործողությունները ազգային կարիքների անհրաժեշտություն են։ Ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունները կշարունակվեն.

Սաբահ «Կոչ Թուրքիայից դաշնակիցներին. Մի՛ աջակցեք ահաբեկչությանը»

Թուրքիան հայտարարեց, որ միջազգային դաշինքներում միշտ իրականացնում է դաշինքի ոգին ու օրենքը, և որ նույն պատասխանատվությունն ու անկեղծությունն է ակնկալում իր դաշնակիցներից։ Ազգային անվտանգության խորհուրդի երեկվա հայտարարության մեջ կոչ է արվել ահաբեկչությանն աջակցելով միջազգային իրավունքը խախտող երկրներին վերջ տալ այս վերաբերմունքին և հաշվի առնել Թուրքիայի անվտանգության զգայունությունը։

Վաթան «Ստոլտենբերգ Թուրքիան իրավացի է ահաբեկչության դեմ իր պայքարում»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ «ոչ ոք այնքան չի տուժել ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան», և ասել է, որ արդարացված է համարում Թուրքիայի պայքարն ահաբեկչության դեմ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի որոշակի պահանջներ ներկայացնել դաշինքին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումի դիմաց, և երբ դաշնակիցը մտահոգություններ ունի, այդ մտահոգությունները պետք է լուծվեն։



Այս թեմայով լուրեր