Թուրքական Մամուլ

25․01․2022

1767904
Թուրքական Մամուլ

Վաթան «Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի գնահատում Օմեր Չելիքից»

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ եւ կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ կատարած հայտարարությանը ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ ուղերձները մեծ արձագանք են գտել աշխարհում։ Չելիքն ասեց. «Թեեւ շատերը կարող են անդրադառնալ ճգնաժամի միայն մեկ կողմին, միայն Թուրքիան կարող է առաջ քաշել այն ուղերձներն ու կամքը, որոնք դրականորեն են ընդունվում ճգնաժամի եւ՛ ուկրաինական, եւ՛ ռուսական կողմից»:

Սաբահ« Նախարար Քոջայից omicron-ի վերաբերյալ խոստումնալից հայտարարություն»

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երեկվա հայտարարության մեջ ասել է, որ «Օմիկրոն» տարբերակը կարող է լինել համաճարակը վերջ տալու հույսը։ Գիտական ​​հետազոտությունների արդյունքների համաձայն, երբ պատվաստված մարդիկ վարակվում են ոմիկրոնով, նրանք թե՛ հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, եւ թե բարձրանում է նրանց իմունիտետը։ Պատվաստվեցեք եւ հույս ունեցեք վաղվա օրվանից։ Համաճարակը կվերանա»։

Սթար «Թե մեր երկրի եւ թե Թուրքիայի շահերի պաշտպանն ենք»

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության Վարչապետ եւ ազգային Միասնություն կուսակցության նախագահ Ֆաիզ Սուջուօղլուն երեկ կատարած հայտարարությանը ասեց․ «Մենք թուրք ազգի հարավային մասն ենք, այսինքն՝ Միջերկրական ծովում նրա պահապանն ենք։ Կապույտ հայրենիքի մեջ ՀԿԹՀ-ն, եւ Թուրքիայի շահերի պաշտպանն ենք»։


Պիտակներ: #Վաթան , #Սթար , #Սաբահ

Այս թեմայով լուրեր