Թուրքական Մամուլ

24․01․2022

1767194
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք «Վարանք 2021 թվականին Թուրքիան դրականորեն է տարբերվել արդյունաբերական սեփականության հայտերի եւ գրանցումների հարցում »

Արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքն ասել է. «Չնայած 2021 թվականին շարունակվող Covid-19 համաճարակին, մեզ հաջողվել է դրականորեն տարբերվել բազմաթիվ երկրներից՝ ներքին դիմումների եւ գրանցումների աճով։ Անցած տարի 352 աշխարհագրական նշումների գրանցմամբ գրանցված աշխարհագրական նշումների ընդհանուր թիվը հասել է 990-ի։ Եվրամիությունում դեռ ունենք 7 գրանցված աշխարհագրական նշում»։

Հյուրրիյեթ «Կնքվել է Բայրաքթար AKINCI TİHA-ի արտահանման առաջին պայմանագիրը»

Պաշտպանական արդյունաբերության նախագահության նախագահ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ստորագրվել է Բայրաքթար Akıncı TİHA-ի (Հարձակման անօդաչու թռչող սարք) արտահանման առաջին պայմանագիրը։

Յենի Շաֆակ«ԱՄՆ-ում 1 մլն դոլար բյուջեով հեղինակավոր ամբիոնում թուրք բժիշկ է նշանակվել»

ԱՄՆ-ի Արկանզասի բժշկական գիտությունների համալսարանը հունվարի 13-ին թուրք բժիշկ Օզլեմ Թուլունայ Ուղուրին նշանակել է հեղինակավոր Kyser քիթ կոկորդ ականջաբանության- գլխի եւ պարանոցի վիրաբուժության ամբիոն։



Այս թեմայով լուրեր