Թուրքական Մամուլ

19․01․2022

1765058
Թուրքական Մամուլ

Վաթան «Բոսնիա եւ Հերցեգովինայի կոչը Թուրքիայից՝ ուղղված միջազգային հանրությանը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սերբիայի աջակցությունը Բոսնիա եւ Հերցեգովինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը շատ ու շատ կարեւոր է Բալկանների խաղաղության ու կայունության համար։ Կոչ անելով խուսափել քայլերից, որոնք կվնասեն Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքային ամբողջականությանը, Էրդողանը ասեց. Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը պետք է գործի միասնական՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի ճգնաժամը հաղթահարելու համար»։

Հաբեր Թուրք «Էրդողան Պատերազմը պետք է ջնջենք քաղաքականության պատմությունից»

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա իրատեսական մոտեցում չի տեսնում։ Էրդողանը ասեց․ «Մենք պետք է այդ հարցերը քննարկենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետեւ այս շրջաններն այլեւս չեն կարող ընդունել պատերազմը։ Սրանք ճիշտ չեն։ Հիմա մենք պետք է ջնջենք պատերազմը քաղաքականության պատմությունից»։

Սթար «Էրդողան Եթե ​​նավթը դառնա խաղաղության գործիք, մենք կօգտագործենք այն»

Գնահատելով Արեւելյան Միջերկրական ծովում Իսրայելի հետ համագործակցության հնարավորությունը՝ նախագահ Էրդողանն ասեց. «(Իսրայելի նախագահ) Յիցակ Հերցոգը կարող է այցելել Թուրքիա։ Մենք՝ քաղաքական գործիչներս, գոյություն ունենք հանուն խաղաղության։ Եթե ​​նավթը դառնա խաղաղության գործիք, մենք կօգտագործենք այն։ Եթե ​​սա հիմնված լինի երկկողմ շահերի սկզբունքի վրա, մենք ամեն ինչ կանենք»:



Այս թեմայով լուրեր