Թուրքական Մամուլ

21․12․2021

1750413
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք․«Աֆրիկայի հետ առևտրի ծավալը 75 միլիարդ դոլար է»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆրիկայի հետ ապրանքաշրջանառության ծավալը 5,4 միլիարդ դոլարից հասցրել է 30 միլիարդ դոլարի, իսկ այժմ պետք է այդ նպատակը հասցնել 50 միլիարդ դոլարի, ապա՝ 75 միլիարդ դոլարի։ «Որպես իր պատմության մեջ գաղութատիրության ամոթ չունեցող ժողովուրդ՝ մենք փորձում ենք էլ ավելի ամրապնդել մեր համագործակցությունը (աֆրիկյան մայրցամաքի հետ)՝ շահեկան և հավասար գործընկերության հիման վրա»։

Հյուրրիյեթ․ «Նախարար Նեբաթի․ Հաղթողը կլինի Թուրքիայի տնտեսությունը»

Գանձերի եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Թվիթթերում իր գրառմանը ասեց. «Մեր նախագահի հայտարարած տնտեսական հոյակապ մանիֆեստով (որը կամրապնդի թուրքական լիրան), մենք շարունակում ենք մեր ճանապարհը շատ ավելի վճռական, քան երեկ։ Ոչ ոք չպետք է կասկած ունենա»։ Նեբաթին շարունակեց․ «Նոր Թուրքիայի մոդելով, որը կենտրոնացած է ներդրումների, արտադրության, զբաղվածության եւ արտահանման վրա, հաղթողը կլինի Թուրքիայի տնտեսությունը»:
Սաբահ․ «Սկսվում են թռիչքները Հայաստանի հետ»

Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան վստահության ամրապնդման քայլեր է ձեռնարկել տարածաշրջանի կայունության ուղղությամբ և հայտարարել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև թռիչքներ կսկսվեն։ Չավուշօղլուն ասեց. «Մենք մեր փոխադարձ հատուկ ներկայացուցիչներին ենք նշանակել՝ անմիջական շփումներ (Հայաստանի հետ) նախաձեռնելու համար։ Մեր հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հնարավորինս շուտ։ Որոշ ընկերություններ մոտ օրերս թռիչքներ կսկսեն»։ Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Հայաստանի հետ կապված Թուրքիայի քայլերն արվում են Ադրբեջանի հետ խորհրդակցելով։
 



Այս թեմայով լուրեր