Թուրքական Մամուլ

08.12.2021

1744768
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ«ԷրդողանԾոցի բոլոր ժողովուրդները մեր իսկական եղբայրներն են»

Էմիրաթի դատարանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Թանիի առանձնահանդիպումից հետո երկու երկրների նախարարությունների միջեւ ստորագրվել է 15 համատեղ համաձայնագիր։ Համաձայնագրերի ստորագրումից հետո նախագահ Էրդողանն այցելել է Քաթար-Թուրքիա ուժերի հրամանատարություն ու այստեղ կատարել է հետեւյալ հայտարարությունը․ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Քաթարի հետ մեկտեղ Պարսից ծոցի տարածաշրջանի խաղաղությանը եւ բարեկեցությանը։ Մենք չենք ցանկանում լարվածություն տեսնել այս հողերում։ Անկախ իրենց ծագումից կամ աղանդից՝ Ծոցի բոլոր ժողովուրդները մեր իսկական եղբայրներն են։

Յենի Շաֆակ«Անգլիայի ուղերձը Թուրքիային. «Մենք պատրաստ ենք դաշնակիցներ լինել»

Բրիտանական Պաշտպանության եւ անվտանգության ֆորումի ղեկավար Օլգա Մեյթլենդն ընդգծել է ազգային անվտանգության ոլորտում Թուրքիայի ձեռնարկած քայլերը եւ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է այդ ոլորտում տեղեկատվություն տրամադրել Թուրքիային, եւ որ Թուրքիան պետք է ընդունվի որպես դաշնակից։

Սթար«Թալիբանիցկոչ թուրքական ընկերություններին»

Աֆղանստանում թալիբների վարչակազմի ջրի եւ էներգետիկայի փոխնախարար Մուջիբուռահման Օմարը կոչ է արել ամբողջ աշխարհից ներդրողներին, հատկապես թուրք ներդրողներին. «Եկե՛ք, ներդրումներ կատարե՛ք մեր երկրում»։



Այս թեմայով լուրեր